Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
ԿԺԴՀ-ի զինվորականներն սկսել են հանել մալուխները Համգյոն Փութքոյի նահանգի Փունգերիի միջուկային զինափորձարանի թունելներից, ինչը դրա փակմանը նախապատրաստվելու առաջին քայլն է:
Ռուսաստանն արձագանքում է ռուս-ամերիկյան նորմալ երկխոսություն կառուցելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տրամադրվածությանը, բայց դրանում ԱՄՆ-ի իրական շահագրգռվածության մասին Մոսկվան կդատի ըստ գործնական քայլերի:
Թել Ավիվում Վրաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիան եւ Ավիգդոր Լիբերմանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է պաշտպանության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության խորացում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մայիսի 2-ին Աստանայում Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ կայացած հանդիպմանը քննարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԱԲՏԽ) առաջիկա նիստի նախապատրաստումը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը Բիշքեկում կայացած հանդիպմանը քննարկել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, ինչպես նաեւ ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման հրատապ հարցերը:
ԿԺԴՀ-ի իշխանությունները Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահի բանակցությունների նախաշեմին պատրաստվում են Վաշինգտոնին հանձնել երեք ձերբակալված ամերիկացի քաղաքացիներին:
«Այս մարդիկ ինձ շատ են օգնել դժվար ժամանակ»,- նշել է Լապշինը:
«Մենք ամեն դեպքում հաղթելու ենք», – մոսկովյան «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշում է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Եվրամիության երկարաժամկետ բյուջեի վերաբերյալ Եվրահանձնաժողովի (ԵՀ) առաջարկությունը համարել է «ընդունելի որոշումից հեռու»:
ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի գլխավորությամբ, ժամանել է Պեկին՝ բանակցելու առեւտրի հարցերի շուրջ:
Չինաստանը «երկիր-նավ» եւ «երկիր-օդ» դասի հրթիռներ է տեղակայել Նանշա (Սփրաթլի) արշիպելագի երեք կղզիներում, արշիպելագ, որի պատկանելությունը վիճարկում են տարածաշրջանի մի շարք երկրներ:
Այս մասին ֆիրմայի ներկայացուցիչները հայտնել են մամուլի տեղեկագրում:
Ջորջիայում կործանված C-130 ռազմական ինքնաթիռի անձնակազմի բոլոր ինն անդամները զոհվել են
Մոտավորապես 30 մարդ է տուժել Լոնդոնի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մայիսի 3-ին ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա կապակցությամբ:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենթը «Ամերիկայի ձայնին« տված բացառիկ հարցազրույցում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը հուսադրող է որակել:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ տեսել է իր նորածին թոռնորդուն՝ Քեմբրիջի արքայազն Լուի Արթուր Չառլզին:
Դոնալդ Թրամփը 2016 թվականի նախընտրական արշավի ընթացքում անձամբ է թելադրել իր փայլուն առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքը:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հայտարարություններ էին տարածել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ: Այս երեքից միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր ազնվություն ու քաջություն ունեցել ողբերգական իրադարձություններն անվանել իրենց անունով`Ցեղասպանություն:
Հարավային Կորեայում տեղաբաշխված ամերիկյան զորքերը հանրապետության տարածքում կմնան նույնիսկ Փհենյանի եւ Սեուլի միջեւ հաշտության պայմանագրի ստորագրումից հետո:
Անվտանգության ու պաշտպանության ապահովման նպատակով Եվրամիության ծախսերը 2021-2027 թվականներին կաճեն 40 տոկոսով՝ մինչեւ 27,5 մլրդ եվրո, ինչը կկազմի այդ ժամանակաշրջանում ԵՄ-ի ընդհանուր բյուջեի մոտավորապես 2 տոկոսը:
Տրիպոլիից արեւմուտք ընկած ափամերձ շրջանում ինը միգրանտների, այդ թվում մեկ երեխայի մարմիններ են գտել նավակում, որոնք զոհվել են Լիբիայից Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս:
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում առնվազն յոթ մարդ է զոհվել մայիսի 2-ին ընտրական հանձնաժողովի գրասենյակի վրա զինյալների հարձակման հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացում է ստացել սեփական Պահպանողական կուսակցության պատգամավորների մի մասից, որ իր կառավարությունը գտնվում է հրաժարականի սպառնալիքի ներքո՝ Brexit-ից հետո մաքսային կարգավորման հարցերում Եվրամիության հետ գործընկերային հարաբերությունների պահպանման պլանների իրագործման դեպքում:
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ մշտական ռազմածովային խմբի նավերը մայիսի 1-ին մտել են Սեւ ծով:
«Չեմ կարծում, որ կլինի իրավիճակ «պատը՝ պատին»։ Բայց այն, որ արյուն կարող է թափվել, շատ հնարավոր է։ Բոլորի համար պարզ է, որ դրանից կօգտվի Հայաստանի արևելյան հարևանը։ Եթե այդ խաղերը ձեռնտու են և հարմար են Փաշինյանին, կարող է շարունակել խաղալ այդ խաղերը»։
Սիրիայի իշխանությունները զինված ընդդիմության հետ համաձայնություն են ձեռք բերել Հոմս նահանգային կենտրոնի (գտնվում է Դամասկոսից 165 կմ հեռավորության վրա) հյուսիսային արվարձաններից նրա կազմավորումների դուրսբերման շուրջ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում անցկացնել ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի սահմանի Փանմունջոմ վայրում:
Առայժմ անհայտ է մնում այն 34 մարդկանց գտնվելու վայրը, որոնք կարող էին լինել Սան Պաուլուում այրված բազմահարկ շենքում: