
«Գիտեք՝ ես ձեզ ինչ կասեմ, ընտրություններում իմ հաղթանակը վատթարագույնն է, ինչ երբևէ տեղի է ունեցել Ռուսաստանի հետ». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ իր հաղթանակը վատթարագույնն է, որը կարող էր տեղի ունենալ Ռուսաստանի հետ: «Գիտեք՝ ես ձեզ ինչ կասեմ, ընտրություններում իմ հաղթանակը վատթարագույնն է, ինչ երբեւէ տեղի է ունեցել Ռուսաստանի հետ»,- ասել է նա՝ Հյուսիսային Կարոլինայում ելույթ ունենալով նախընտրական հանրահավաքում։
«Բայց դրա հետ մեկտեղ հաշտ լինել Ռուսաստանի հետ, հաշտ լինել Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ճապոնիայի հետ լավ է, այլ ոչ թե վատ»,- հավելել է նա՝ նշելով, որ ինքը լավ հանդիպում է ունցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում: Թրամփը մասնակցում է նախընտրական արշավին պաշտպանելով հանրապետական թեկնածուներին միջանկյալ ընտրություններում: ԱՄՆ-ում ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:
Դրանք միջանկյալ են կոչվում, քանի որ անցկացվում են գործող նախագահի ժամկետի կեսերին: Կվերընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 պատգամավորները, 100 սենատորներից 35-ը, ինչպես նաեւ 39 նահանգների եւ տարածքների նահանգապետերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: