Բաժիններ՝

Մակրոնը Պուտինի հետ քննարկել է սիրիական հիմնախնդրի կարգավորումը Ստամբուլի գագաթնաժողովից առաջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 27-ի առավոտյան իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջը քառակողմ գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա Ստամբուլում:

Այս մասին հաղորդել է BFM TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի մի աղբյուր: Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում Մակրոնը, մասնավորապես, ընդգծել է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը:

Մակրոնը նաեւ ցանկանում է, որ գագաթնաժողովի մասնակիցները խոստանան թույլ չտալ քիմիական զենքի կիրառում, ինչպես նաեւ ապահովեն հրադադարի ռեժիմի երկարատեւ պահպանում՝ հումանիտար աղետից խուսափելու համար, նշել է հեռուստաալիքը: Կրեմլի մամուլի ծառայությունն այս զրույցի մասին առայժմ չի հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031