Բաժիններ՝

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն թուրք գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ և քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը:

«Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև Ստամբուլում տեղի  է ունեցել հանդիպում: Պաշտպանության  նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը», – ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շոյգուն և Աքարը քննարկել են Իդլիբում ստեղծված իրավիճակը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031