Անգելա Մերկելը անհրաժեշտ է համարում Սիրիայի հարցով բանակցային ուղիների պահպանումը
Գերմանիայի կառավարությունը մտադիր է օգտագործել իր հնարավորությունները Սիրիայի հարցով բանակցություններում՝ ելնելով Սիրիայի բնակչության շահերից: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Սայբերտը Ստամբուլ Կանցլեր Անգելա Մերկելի թռիչքից առաջ, որտեղ այսօր տեղի կունենա գագաթնաժողով Սիրիայի հարցի կարգավորման վերաբերյալ:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունից:
«Կանցլերը համոզված է, որ պետք է օգտագործվի ամեն հնարավորություն, որպեսզի վերջ տրվի տեղի բնակչության տառապանքներին», – ասել է նա՝ հավելելով,-«Պետք է կիրառել բոլոր բանակցային ուղիները՝ այդ հարցում ներգրավել կարևոր դերակատարում ունեցող երկրներին՝ Ռուաստանին՝ Բաշար Ասադի դաշնակցին, նաև Թուրքիային, որը լինելով Սիրիայի հարևան՝ նույնպես իր շահերն է հետապնդում»:
Սայբերտի հավաստմամբ՝ Մերկելը ևս մեկ անգամ կրկնել է, որ Բեռլինը կողմ է ՄԱԿ-ի միջնորդությամբ երկրում քաղաքական գործընթաց սկսելուն:
Գագաթնաժողովին մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: