Բաժիններ՝

Պուտինը և Մակրոնը քննարկել են ռուս-ամերիկյան հանդիպումը Փարիզում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 27-ին հեռախոսով քննարկել են Փարիզում ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու հարցը, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Զրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Պետությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի նախագահի մասնակցության հարցը նոյեմբերի 11-ին Փարիզում կայանալիք միջոցառումներին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցի առթիվ: Արծարծվել է նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաքում բարձր մակարդակի ռուս-ամերիկյան հանդիպում անկցացնելու հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրարգողներին հայտնել է, որ Պուտինը Փարիզ կատարած այցի ընթացքում նոյեմբերի 11-ին կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Միացյալ Նահանգների ղեկավարն իր հերթին հավաստել է, որ կարող է հանդիպել Պուտինի հետ նոյեմբերին Փարիզում կայանալիք միջոցառումների ժամանակ, որոնք նվիրված են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս