Բաժիններ՝

Ամերիկյան անօդաչուն հետախուզում է կատարել Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RQ-4B Global Hawk ռազմավարական անօդաչուն 11-ժամյա թռիչք է կատարել Ռուսաստանի սահմանների երկարությամբ, հետեւում է Plane Radar ռեսուրսի տվյալներից։ Ապարատը թռել է Իտալիայի Սիցիլիա կղզու Սիգոնելա ավիաբազայից: Մոսկվայի ժամանակով մոտավորապես 9:30-ին հինգ ժամ անօդաչուն հետախուզում է կատրել Կալինինգրադի մարզի մերձակյաքում՝ գտնվելով Լիտվայի երկնքում:

Այնուհետեւ օդանավը մի քանի թռիչքներ է կատարել Լենինգրադի եւ Պսկովի մարզերի ահմանների երկարությամբ՝ Էստոնիայի Տարտու քաղաքից մինչեւ Ֆիննական ծոց ընկած գծով: Վերջին ժամանակներս Ռուսաստանի սահմանների մերձակայքում սկսել են ավելի ու ավելի հաճախ նկատել ամերիկյան հետախույզ ինքնաթիռներ եւ դրոններ: Պաշտպանության նախարարությունը Պենտագոնին բազմիցս կոչ է արել դադարեցնելու այդ ակտիվությունը, սակայ ԱՄՆ-ը պատախանել է մերժմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031