Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է ամիսներով երկարացնել առևտրական բանակցությունները ՉԺՀ-ի հետ. Թրամփի խորհրդական

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է ամիսներով երկարացնել առեւտրի հարցերի շուրջ Չինաստանի ներկայացուցիչների հետ ընթացող բանակցությունները: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քադլոուն:

«Այստեղ բանը ժամանակը չէ: Այստեղ ամենակարեւորը կանոնններն են ու դրանց կատարումը»,- նրա խոսքը մեջբերել է Bloomberg գործակալությունը:

«Եթե դրա համար պահանջվի եւս մի քանի շաբաթ կամ ամիս, ուրեմն՝ այդպես էլ պետք է լինի: Ինչպես հայտարարել է նախագահը, մեզ հարկավոր է հասնել այնպիսի գործարքի, որը լավագույնը կլինի ԱՄՆ-ի համար: Դա է մեզ առաջին հերթին հետաքրքրում»,- ընդգծել է Թրամփի խորհրդականը: Քադլոուն հավաստիացրել է, որ կողմերը «մոտենում են համաձայնությանը», սակայն դեռեւս չեն հասել դրան: Նա նաեւ չի բացառել, որ կոնսուլտացիաների ընթացքում ԱՄՆ-ը կարող է չեղարկել չինական ապրանքների վրա դրված մաքսատուրքերից մի քանիսը, բայց ոչ բոլորը:

Մինչ այդ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունը, որը մարի 28-ին ժամանել է Պեկին՝ բանակցելու առեւտրի հարցերի շուրջ, արդյունավետ հանդիպում է անցկացրել: «Երեկ երեկոյան մենք ունեցանք շատ արդյունավետ աշխատանքային ընթրիք, սպասում ենք այսօրվա հանդիպմանը»,- ասել է նա լրագրողներին:

ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ Մնուչինը Չինաստանի մայրաքաղաքում են գտնվում առեւտրական բանակցությունների մարտի 28-29-ի հերթական փուլն անցկացնելու համրար: Ինչպես հաղորդվել է, նրանք ակնկալում են, որ այդ բանակցությունները արդյունք կտան: Իր կողմից Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը նշել է, որ բանակցություններում առկա է որոշակի առաջընթաց, «սակայն դեռեւս շատ մեծ աշխատանք կա անելու»: Բանակցությունների հաջորդ փուլը, ինչպես արդեն տեղեկացվել է, տեղի կունենա Վաշինգտոնում ապրիլի սկզբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս