
«ԻՊ-ի հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրների՝ ներառյալ Հայաստանի տարածք». ՌԴ ՆԳՆ

Սիրիայում և Իրաքում կրած պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրներ, մասնավորապես՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածք: Այս մասին ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխը:
Նրա խոսքով՝ ԻՊ անդամները մշակում են ամբողջ աշխարհով մեկ ահաբեկչական հարձակումների իրագործման հնարավորություններ ունեցող համաշխարհային ահաբեկչական ցանցի ստեղծման ծրագրեր:
«Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» հռչակած խալիֆայության ռազմավարական պարտությունն ԻՊ-ին դրդում է շահերի շրջանակը տեղափոխել Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հայաստանի տարածք»,-հայտարարել է նա: