Բաժիններ՝

ՌԴ-ն և Ղրղզստանը 6,5 մլրդ դոլարի պարտավորագրեր են ստորագրել գործարար համաժողովի ընթացքում

Ռուսաստանը եւ Ղրղզստանը 6,5 մլրդ դոլարի պարտավորագրեր են ստորագրել երկկողմ միջտարածաշրջանային խորհրդաժողովի ընթացքում: Այդ մասին այտարարել է Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովը` մեկնաբանելով համաժողովի արդյունքները:

«Ընդհանուր առմամբ խորհրդաժողովի շրջանակում ստորագրվել են 6,5 մլրդ դոլարի ներդրումային ու արտահանական պարտավորագրեր»,- ասել է նա: Խորհրդաժողովին մասնակցել են երկու երկրների պետական կառույցների եւ ընկերությունների 700-ից ավելի ներկայացուցիչներ:

Մինչ այդ Ղրղզստանի ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղրղզստան պատմական իրադարձություն է երկկողմ հարաբերությունների համար: Նրա խոսքով՝ պետությունների ղեկավարների միջեւ կայացած բանակցությունները շատ բովանդակալից էին: «Բանակցություններն անցել են փոխադարձ վստահության եւ փոխըմբռնման ոգով, մենք փոխշահավետ բազմաթիվ համաձայնագրեր ենք կնքել եւ շահագրգռություն հայտնել հետագա բազմապլանային համագործակցության հարցում»,-ընդգծել է նա:

Ղրղզստանի ղեկավարի խոսքով՝ օրակարգի հիմնական հարցերը եղել են առեւտրաարդյունաբերական կապերի խորացումը, առեւտրական արգելքների վերացումը եւ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում: Նաեւ կողմերը քննարկել են համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրագործումը եւ ռուսական ներդրումների ներգրավումը Ղրղզստանի տնտեսության մեջ: Ռուսաստանի նախագահը մարտի 28-ին Ղրղզստան է ժամանել պետական այցով: Միջոցառման շրջանակներում կողմերն ստորագրել են երկկողմ համագործակցության փաստաթղթերի փաթեթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս