Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է Brexit-ի գործարքի շուրջ քվեարկությունն անցկացնել մարտի 29-ին

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը մարտի 29-ին մտադիր է խորհրդարանում նախաձեռնել երրորդ քվեարկության անցկացումը Եվրամիությունից թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ: Այդ մասին մարտի 28-ին հայտարարել է Համայնքների պալատի առաջնորդ (խորհրդարանում կառավարության դե ֆակտո ներկայացուցիչ) Անդրեա Լիդսոմը:

«(Գործարքի շուրջ) ներկայացված առաջարկությունը համապատասխանելու է խոսնակի որոշմանը: Մայիսի 22-ին (ԵՄ-ից) մեր դուրս գալը երաշխավորելու միակ միջոցը՝ դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի ընդունումն է մինչեւ մարտի 29-ի ժամը 23:00-ն, այսինքն՝ վաղը,»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031