
Թրամփը հայտարարել է Ջոնսոնին՝ որպես Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածուի, աջակցելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թերեզա Մեյի հրաժարականի դեպքում Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջորիս Ջոնսոնին՝ որպես վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուի, աջակցելու մասին։
«Ինձ շատ է դուր գալիս Բորիս Ջոնսոնը: Նա իմ ընկերն է»,- ԱՄՆ-ի ղեկավարը մարտի 28-ին Սպիտակ տանը պատասխանել է վարչապետի պաշտոնում ԱԳ նախկին ղեկավարի հնարավոր նշանակման վերաբերյալ լրագրողների հարցին: Թրամփը նաեւ հույս է հայտնել, որ Brexit-ը կիրականացվի հաջողությամբ, ինչպես նաեւ հանդես է եկել ի պաշտպանություն Թերեզա Մեյի ջանքերի: «Նա ուժեղ է, նա ամուր է, նա մարտնչում է»,-ընդգծել է նա:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի դիվանատունը հաստատել է, որ կառավարության ղեկավարը կուսակիցներին խոստացել է թողնել պաշտոնը, հենց որ երկիրը դուրս գա ԵՄ-ի կազմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: