Բաժիններ՝

Բորիս Ջոնսոնը կպաշտպանի Brexit-ի շուրջ գործարքը խորհրդարանում քվեարկության ընթացքում

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կպաշտպանի Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը, որի շուրջ քվեարկությունը մարտի 29-ին կանցկացվի Համայնքների պալատում: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:

«Շատ տհաճ է քվեարկել այդ գործարքի օգտին: Սակայն ես հուսով եմ, որ այժմ մենք կարող ենք աշխատել միասին, որպեսզի շտկենք դրա թերությունները, խուսափենք «բեքստոպ»-ի ծուղակից եւ ջանանք իրագործել Brexit-ը, որի օգտին քվեարկել է ժողովուրդը»,-գրել է իշխող Պահպանողական կուսակցությունում եվրասկեպտիկների թեւի ներկայացուցիչը:

Ջոնսոնը, որն ավելի վաղ քննադատում էր գործարքը, իր դիրքորոշման փոփոխությունը բացատրել է այն սպառնալիքի հայտնվելով, որի դեպքում Մեծ Բրիտանիան կարող էհարկադրված լինել «ընդունել էլ ավելի վատ համաձայնագիր կամ ընդհանրապես չիրագործել Brexit-ը»:

«Վատ գործարքը, որը մենք կարող ենք լավացնել բանակցությունների հաջորդ փուլում, ավելի լավ է, քան այդ այլընտրանքները»,-հավելել է նա: Բրիտանական ԶԼՄ-ները եւ տեղի դիտորդները ի դեմս Ջոնսոնի տեսնում են Մեյի հնարավոր փոխարինողներից մեկին՝ ի դեպս Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարի պաշտոնից նրա հեռանալու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս