Բաժիններ՝

Դաքայում հրդեհից զոհվածների թիվը հասել է 25-ի

Դաքայի օֆիսային շենքում մարտի 28-ին բռնկած հրդեհից զոհվածների թիվը հասել է 25-ի: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ հրդեհաշիջման ընթացքում հայտնաբերել էին 19 զոհվածների, եւս վեց մարդ մահացել է հիվանդանոցում: 19-հարկանի շենքը, որտեղ գտնվում էին հագուստ արտահանողների եւ ինտերնետ-պրովայդերների գրասենյակները, բռնկել էր հինգշաբթի օրը ժամը մոտավապես 13:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին):

Շենքում հրդեհաշիջման համակարգերի բացակայության պատճառով կրակի դեմ պայքարելու համար հրշեջներին պահանջվել է չորս ժամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031