
ԿԺԴՀ-ն ունի միջուկային ծրագրի հետ կապված առնվազն 104 օբյեկտ. KBS

ԿԺԴՀ-ն ունի իր միջուկային ծրագրի հետ կապված առնվազն 104 օբյեկտ: Այդ մասին հայտնել է KBS հեռուստաալիքը, որը ծանոթացել է հյուսիսկորեական միջուկային օբյեկտների ցուցակի մի մասին, որն առկա է Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի տնօրինման ներքո:
Փաստաթղթում տվյալներ կան առնվազն 104 նման օբյեկտների վերաբերյալ: Ընդ որում՝ որպես միջուկազերծման հասնելու չափանիշ մատնանշվում է դրանցից քառասունի փակումը:
Ցուցակում տեղ են գտել, մասնավորապես, 15 հետազոտական եւ վերահսկիչ հաստատություն եւ ուրանի արդյունահանման ութ ձեռնարկություն:
Դրանք տեղաբաշխված են գլխավորապես Փյոնան-Պուկտոյի նահանգի Յոնբյոնի շրջանում, ինչպես նաեւ Փհենյանի արվարձաններում եւ Հվանհեդոյի նահանգի Փհյոնսանի շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: