Բաժիններ՝

Մերկելը կուղևորվի Իռլանդիա՝ քննարկելու Brexit-ը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ապրիլի 4-ին կուղեւորվի Դուբլին՝ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարի հետ բանակցելու Brexit-ի հետ կապված հարցերի շուրջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը:

«Կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ հինգշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, կարճատեւ այցով կուղեւորվի Իռլանդիա: Կանցլերը, վարչապետ Լեո Վարադքարի հրավերով՝ ցանկանում է իրադրության մասին պատկերացում կազմել տեղում՝ Իռլանդիայում»,-ասել է Դեմերը:

«Քաղաքական բանակցությունների կենտրոնում հրատապ եվրոպական քաղաքական օրակարգն է, հատկապես իրադրության զարգացումը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ»,-նշել է կառավարության ներկայացուցիչը:

The Irish Times թերթը նաեւ հայտնում է, որ Իռլանդիայի իշխանություններն իրենց կողմից Մերկելի նախապատրաստվող այցը գնահատել են որպես դրական ազդանշան եւ Դուբլինին Եվրոպայի քաղաքական աջակցության դրսեւորում Brexit-ի հետ կապված իրադրության ֆոնին:

Իր հերթին Վարադքարը հաջորդ երեքշաբթի օրը՝ ապրիլի 2-ին, Մերկելի հետ հանդիպումից առաջ այց կկատարի Ֆրանսիա, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններ կվարի Brexit-ի շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս