Բաժիններ՝

Մեծ Բրիտանան մինչև 2050 թվականը զրոյի կհասցնի ջերմոցային գազերի արտանետումները. Մեյ

Մեծ Բրիտանան մինչեւ 2050 թվականը զրոյի կհասցնի ջերմոցային գազերի արտանետումները՝ իրականացնելով աշխարհում բնապահպանության պաշպանության ամենախիստ օրենքներից մեկը: Հունիսի 11-ին այս մասին տեղեկացրել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի դիվանատունը, որը հունիսի 12-ին մտադիր է համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել ազգային խորհրդարան։

«Մինչեւ 2050 թվականը զրոյական արտանետումների հասնելը հավակնոտ նպատակ է, բայց կենսականորեն կարեւոր է, որ մենք իրականացնենք այն, եւ այդ կերպ երաշխավորենք, որ մենք կպահպանենք մեր մոլորակն ապագա սերունդների համար»,- մեջբերված է Մեյի խոսքը պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ինչպես ճշտել է Financial Times թերթը, զրոյական արտանետումները գործնականում նշանակում են, որ արտազատվող ջերմոցային գազերն ազդազերծելու համար կտնկվեն նոր ծառեր կամ կկիրառվեն տեխնոլոգիաներ ածխածնի երկօքսիդի հավաքման եւ պահման համար:

Լոնդոնը մատնանշում է, որ Մեծ Բրիտանիան այդ կերպ կդառնա առաջին երկիրը G7-ից, որը զրոյի կհասցնի ջերմոցային գազերի արտանետումները: Հրատարակությունը հիշեցնում է, որ անցյալ տարի Մեծ Բրիտանիայի կողմից արտադրված ամբողջ էներգիայի կեսը բաժին է ընկել ածխածնասակավ աղբյուրներին, իսկ այս տարվա մայիսին երկիրը XXI դարում առաջին անգամ մեկ շաբաթ ապրել է առանց ածխի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս