Բաժիններ՝

Իսրայելը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ է կիրառել Սիրիային հրթիռահարված հասցնելիս. SANA

Իսրայելը ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներ է օգտագործել հունիսի 12-ին Դամասկոսից հարավ իրականացված հրթիռային գրոհի ընթացքում եւ փորձել է շարքից հանել Սիրիայի հակաօդային պաշտպանության ռադարներից մեկը: Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական մի աղբյուր:

Նրա տվյալներով՝ հրթիռահարվածը հասցվել Է Սիրիայի հարավի Թելլ-Էլ-Հարայի շրջանին: «Իսրայելի ագրեսիվ ակցիան դիմագրավելիս մեր զենիթայինները մի քանի օդային թիրախ են խոցել,-ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:-Գրոհի հետեւանքով նյութական վնաս է պատճառվել: Անձնակազմի անդամների շրջանում կորուստներ չկան», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930