
Թրամփը նախատեսում է G-20-ի շրջանակում հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի Ճապոնիայում՝ «մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա մենք սպասում ենք, որ նախագահը հանդիպումներ կունենա Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ: Դա հնարավորություն է հանդիպել կարևոր հարցերի շուրջ պոտենցիալ կարևոր ժամանակահատվածում»,- ասել է Բոլթոնը՝ Վաշինգտոնում կայացած տնտեսական համաժողովի ընթացքում: