Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսը 733 մլրդ դոլար կհատկացնի պաշտպանությանը 2020 թվականին

Պենտագոնի բյուջեն 2020 ֆինանսական տարում, որն սկսվում է հոկտեմբերի 1-ից, կկազմի 733 միլիարդ դոլար, 17 միլիարդով պակաս, քան մարտ ամսին խնդրել էր Վաշինգտոնի վարչակազմը: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների 2020 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագծում, որը պատրաստել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի նախագահ Ադամ Սմիթը (դեմոկրատ, Վաշինգտոնի նահանգից):

Նրա աշխատակազմը հունիսի 10-ին հրապարակել է այդ օրինագծի տեքստը, որը դարձել է 2020 ֆինանսական տարվա համար ԱՄՆ-ի վարչակազմի բյուջետային պահանջի պատասխանը, որը Կոնգրես էր հանձնվել մարտի 11-ին:

Սույն նախաձեռնությանը պետք է հավանություն տան ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները, ինչից հետո այն կուղարկվի նախագահի ստորագրմանը: Մարտին Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսին խնդրել էր 2020 ֆինանսական տարում պաշտպանության ծախսերն ավելացնել 5 տոկսով՝ մինչեւ 750 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս