 
                        Ճապոնիան և ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում
 
                                    Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում, որոնցում գործի են դրված ամերիկյան Ronald Reagan ատոմային ավիակիրը, ինչպես նաեւ Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի «Իձումո» ուղղաթիռակիրը: Այդ մասին հայտնել է Sankei թերթը:
Հրատարակության տեղեկություններով՝ զորավարժություններն սկսվել են հունիսի 10-ին: Դրանց նաեւ մասնակցում են ճապոնական «Մուրասամե» եւ «Ակեբոնո» էսկադրային ականակիրները:
Հրատարակությունը նշում է, որ զինավարժանքները նաեւ իրենց առջեւ դնում են Չինաստանի դիմադարձման խնդիր, որը Հարավչինական ծովում զբաղվում է տարածքների ակտիվ յուրացմամբ՝ վեճերի մեջ ներքաշված լինելով Հարավարեւելյան Ասիայի մի շարք երկրների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        