
Ֆրանսիայում հինգ մարդ է ձերբակալվել, որոնք պատրաստվում էին գրոհել մուսուլմանների ու հրեաների վրա

Ֆրանսիայում կատարված հետաքննության շրջանակում, որը շարունակվել է մի քանի ամիս, հինգ մարդ է ձերբակալել, որոնք հարձակումներ էին պլանավորում մուսուլմանների ու հրեաների վրա: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը:
Ըստ նրա տեղեկատվության, ձերբակալությունները կատարվել են 2018 թվականի սեպտեմբերից մինչեւ 2019 թվականի մայիսի վերջն ընկած ժամանակահատվածում: Ձերբակալվածների թվում է 15-ամյա մի անչափահաս:
Հինգ ձերբակալվածները, որոնք ծայրահեղ աջ հայացքներ են դավանում, մտնում էին «Սեւ թռչուն» անվանումը կրող խմբի մեջ: Նրանք ժողովում քննարկել են ահաբեկչական գործողություն կազմակերպելու հնարավորությունը:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, պլանավորվում էր մի քանի հարձակում, այդ թվում՝ մուսուլմանների վրա, ինչպես նաեւ Ֆրանսիայի հրեական կազմակերպությունների խորհրդի տարեկան ժողովի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: