Առնվազն 26 մարդ է տուժել հուսիների կողմից սաուդյան օդանավակայանի գնդակոծման հետևանքով. Al Arabia
Հունիսի 12-ին առնվազն 26 մարդ է տուժել հուսիների (Եմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժման կողմնակիցների) կողմից Սաուդյան Արաբիայի հարավ-արեւմուտքի Ասիրի նահանգի Աբհա քաղաքի միջազգային օդանավակայանի գնդակոծման հետեւանքով: Այդ մասին, ինչպես հայտնել է Al Arabia հեռուստաալիքը, հաղորդել են էր Ռիադի գլխավորած արաբական դաշինքում։
Նրա տվյալներով՝ արկը տեղական ժամանակով գիշերվա ժամը մոտավորապես 2-ին ընկել է ժամանման սրահում: Տուժածների թվում են՝ երեք կին ու երկու երեխա: Ութ վիրավորների հոսպիտալացում է պահանջվել:
Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, վկայակոչելով «Անսար Ալլահ» զինված կազմավորումների պաշտոնական ներկայացուցչին, օդանավակայանը գրոհի է ենթարկվել կառավարվող ռեակտիվ արկով: Նրա խոսքով՝ գնդակոծման հետեւանքով քանդվել է դիսպետչերական աշտարակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: