
«Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են». ՀՀ-ում ՌԴ դեսպան

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են: Դրանք համակարգային հարցեր են, որոնք քննարկվում են «Գազպրոմ Արմենիայի», «Գազպրոմի»՝ գլխավոր ընկերության, երկու երկրների էնեգետիկայի նախարարությունների մասնակցությամբ։ Այսօր մամուլի ասուլիսում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Դրանք հարցերի համակարգ են՝ տարիֆների, գազի գնի, «Գազպրոմի» ներդրումների հարցերը։
Ինչքանով ես տեղյակ եմ՝ բանակցությունները շուտով կավարտվեն, բայց քանի դեռ այն չկա, լրացուցիչ տեղեկություն տալ հնարավոր չէ»,- հավելեց դեսպանը։
Զարուհի Դիլանյան