Բաժիններ՝

«Մենք խորապես ցավում ենք մարդկանց մահվան համար». Boeing-ը ներողություն է խնդրել MAX 737 ինքնաթիռների աղետների զոհերի ընտանիքներից

Boeing Commercial Airplanes-ի շուկայավարության գծով փոխնախագահ Ռենդի Թինսեթը ներողություն է խնդրել այն մարդկանց ընտանիքներից, որոնք զոհվել են Lion Air եւ Ethiopian Airlines ավիաընկերությունների Boeing 737 MАX ինքնաթիռների կործանման հետեւանքով: Այդ մասինշ հայտնել է Associated Press-ը:

«Մենք խորապես ցավում ենք մարդկանց մահվան համար»,- ասել էԹինսեթը Փարիզի Լը Բուրժեի ավիաշոուում լրագրողների հետ շփման ժամանակ: Boeing-ի մյուս ղեկավարները նույնպես ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներնին եւ ընդգծել, որ ընկերությունը մեծ թափով աշխատում է թռիչքների անվտանգության ապահովման ուղղությամբ:

Բացի դրանից, Թինսեթը ներողություն է խնդրել Boeing 737 MАX-ը շահագործող ավիաընկերությունններից: Boeing-ի փոխնախագահն ընդգծել է, որ ընկերությունը եռանդով ցանկանում է պարզել վթարների պատճառները, սակայն 737 MАX ինքնաթիռների շահագործման վերսկսման ժամկետները նա չի հայտնել, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս