
«ՌԴ դեսպանը որևէ սխալ բան չի արել… դիվանագիտական արարողակարգի առումով մենք որևիցե կտրուկ առարկություն չենք կարող անել». ԱԳ փոխնախարար

Արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն հետաքրքրվել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպման բովանդակության վերաբերյալ, արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ի համար խնդիր է Մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղադրվող անձի և ՀՀ բարեկամ դաշնակից երկրի դեսպանի երկժամյա հանդիպման բովանդակությունը: Այս հարցադրումն այսօր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ուղղեց ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանին:
«Ինչո՞ւ մինչև հիմա դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ պարզաբանման համար»,- ասաց Ա.Բաբաջանյանը։
Գ.Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ դիվանագիտական տեսանկյունից դեսպանը որևէ սխալ բան չի արել.
ԱԳՆ-ն խնդիր չի տեսնում Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպման մեջ, ԱԺ նախագահը հակադարձում է
ԱԳՆ-ն խնդիր չի տեսնում Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպման մեջ, ԱԺ նախագահը հակադարձում է
Gepostet von Ազատություն ռադիոկայան am Montag, 17. Juni 2019
«Անշուշտ, հանրային կարծիքները բոլորս լսեցինք, բայց դիվանագիտական արարողակարգի առումով մենք որևիցե կտրուկ առարկություն չենք կարող անել և չունենք այս պահի դրությամբ»:
«Ինձ համար այդ հանդիպումը տարակուսելի է և ողջունելի չէ»,- նկատեց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը;