Քենիայում պայթյունն ութ ոստիկանի կյանք է խլել
Ինքնաշեն պայթուցիկի հետևանքով քենիացի ութ ոստիկան է մահացել Քենիայի և Սոմալիի սահմանին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պայթյունի հետևանքով ևս հինգ ոստիկան վնասվածք է ստացել: Դեռևս հայտնի չէ, թե ով է պայթյունի պատասխանատուն: