Բաժիններ՝

Իսպանիայում նամակ են գտել Ամերիկայից Կոլումբոսի վերադարձի մասին. La Razցn

Իսպանիայի ազնվականության պատմական արխիվում հայտնաբերվել է նամակ, որը տեղեկացնում է Ամերիկայից ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի վերադարձի մասին: Հունիսի 14-ին այս մասին հայտնել է La Razցn թերթը: Ըստ թերթի տեղեկատվության՝ ուղերձը գրվել է Պորտուգալիայի Ժուան Բ թագավորի կողմից Արագոնի Ֆերդինանդ Բ թագավորին, որն այդ պահին գտնվել է Բարսելոնում՝ Իզաբելա Ա Կաստիլիացու հետ:

Նամակում ասված է, որ ծովագնացը վերադարձել է Ատլանտյան օվկիանոսով իր առաջին ճանապարհորդությունից եւ հայտնաբերել է ցամաք, որն առաջ հայտնի չի եղել եվրոպացիներին: Ուղերձում ասված է. «Այստեղ՝ մեր Լիսաբոն քաղաքի նավահանգիստ ժամանեց (…) ձեր ծովակալը, որին մենք շատ ուրախ ենք տեսնելու»:

Այսպիսով, նշում է թերթը, խոսքը վերաբերում է մի փաստաթղթի, որը հաստատում է, որ Կոլումբոսը եղել է Ամերիկայում եւ ապա վերադարձել: Ինչպես ընդգծել է պատմական արխիվի տնօրեն Արանսասու Լաֆուենտե Ուրիենը, նամակն «առաջին պաշտոնական լուրն է այն մասին, որ Քրիստափոր Կոլումբոսը վերադարձել է իր առաջին ճանապարհորդությունից եւ որն նա ողջ է»:

«Դա զարմանալի փաստաթուղթ է, որի մասին չեն իմացել եւ որը գտնվում է հիանալի վիճակում,- հայտնել է նա:- Մենք հավաստեցինք, որ այն իսկական է, եւ որ այլ օրինակներ գոյություն չունեն»:

Քրիստափոր Կոլումբոսի առաջին նավարկությունը դեպի Ամերիկայի ափեր տեղի է ունեցել 1492 թվականին: Նա ստույգ հայտնի ճանապարհորդներից առաջինն է կտրել- անցել Ատլանտյան օվկիանոսը: Բացի դրանից, համարվում է, որ Կոլումբոսը հայտնագործել է Հարավային եւ Կենտրոնական Ամերիկաները եւ դրել դրանց հետազոտման սկիզբը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս