Բաժիններ՝

Հնդկաստանի արևելքում հարյուրից ավելի մարդ է մահացել սուր էնցեֆալիտի բռնկման պատճառով

Հնդկաստանի Բիհարի հյուսիսարեւելյան նահանգում սուր էնցեֆալիտի բռնկումն արդեն հարյուրից ավելի մարդու կյանք է խլել, որոնցից ավելի քան 80-ը երեխաներ են: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տարածաշրջանի բժշկական ծառայությունները:

Ավելի վաղ հաղորդվել էր 83 զոհի մասին: Հիվանդությունն ամենից ակտիվ տարածվում է Մուզաֆարփուրի օկրուգում: Ներկայում օկրուգի հիվանդանոցներում բուժվում է եւս 290 երեխա: Նրանցից ոմանց վիճակը բժիշկները գնահատում են՝ օրհասական:

Բժիշկները սուր էնցեֆալիտի բռնկման պատճառ են նշում տարածաշրջանում պահպանվող անսովոր տապը՝ բաձր խոնավության հետ մեկտեղ: Ըստ որում սկզբում հիվանդության ախտանշանները մասնագետներն ընդունել են որպես լիչիի պտուղներից թունավորման նշաններ, որոնք ենթադրաբար պարունակում են երեխաների առողջության համար վտանգավոր թույներ:

Բիհարում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում պահպանվում է այս սեզոնի համար ոչ բնորոշ տապը. ջերմաչափի սյուներն օրվա ընթացքում 40 աստիճանից ցած չեն իջնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս