
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդների բանավեճերը կայացել են առանց Բորիս Ջոնսոնի

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության հաջորդ առաջնորդի պաշտոնի թեկնածուների միջեւ հունիսի 16-ի երեկոյան հեռուստատեսային բանավեճերը, որը պետք է երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինի Թերեզա Մեյին, կայացել են առանց վարչապետական արշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնի մասնակցության եւ բացարձակ հաղթողին չեն բացահայտել: Գրեթե երկժամյա բանավեճը, որը վարում էին Մեյին փոխարինողի հինգ հավակնորդներ, հեռարձակել է Մեծ Բրիտանիայի հեռուստատեսության չորրորդ ալիքը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության նախկին ղեկավարը եւ Լոնդոնի նախկին քաղաքագլուխը տակավին հունիսի 15-ին հասկանալ էր տվել, որ բաց կթողնի չորրորդ ալիքում կայանալիք բանավեճերն՝ ըստ որում խոստանալով, որ կուսակից մրցակիցների հետ կբանավիճի հուլիսի 18-ի երեկոյան BBC-ում: Դրանից մի քանի ժամ առաջ պահպանողականները կանցկացնեն վարչապետի պաշտոնի հավակնորդների թեկնածուների՝ ներխմբակցային քվեարկության երկրորդ փուլը՝ պայքարից բացառելով թեկնածուներից նրանց, ովքեր բավականաչափ պաշտպանություն չեն վայելում: