
Բեռլինում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբ են հայտնաբերել. 3000 մարդ տարհանվել է

Բեռլինում շինարարական աշխատանքների ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբ է հայտանբերվել։
3000 մարդ տարհանվել է դեպքի վայրից։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, այս մասին հաղորդել է RBB հեռուստադադիոընկերությունը։
Ոստիկանությունն ավիառումբի հայտնաբերման վայրից 300 մետր շառավղով շրջափակել է տարածքը: