Բաժիններ՝

Մահմուդ Ահմադինեժադը պատմել է, թե ով կկարողանա բարելավել Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լարվածությունը կարող է մեղմացնել այն երկիրը, որի ազդեցության ուժը Վաշինգտոնի վրա մեծ է, հայտարարել է Իրանի նախկին նախագահ (2005 – 2013 թթ.) Մահմուդ Ահմադինեժադը։

«Նա, ով կցանկանա հավասարակշռություն ստեղծել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, պետք է ուժեղ ազդեցություն ունենա ԱՄՆ-ի քաղաքականության վրա»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով Ճապոնիայի դերը ԱՄՆ-ի եւ Իրանի հետ կապված իրադրության մեջ՝ նա նշել է, որ «անհրաժեշտ է հասկանալ, թե Ճապոնիան ունի արդյոք ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդելու ուժ, եւ ինչ չափով եւ որքանով դա կարող է արդյունավետ լինել»:

«Իսկ եթե դա չկա, ապա ամեն ինչ կսահմանափակվի սոսկ առաքումների վազվզոցով»,- հավելել է նա՝ նշելով, որ սոսկ ԱՄՆ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը մեղմացնելու ձգտումը կօգնի միայն կարճատեւ ժամանակամիջոցում եւ հավասարակշռության չի բերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս