
NYT-ը պատասխանել է պետական դավաճանության վերաբերյալ Թրամփի մեղադրանքներին

New York Times (NYT) թերթն ի պատասխան պետական դավաճանության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքների հայտարարել է, որ զանգվածային լրատվամիջոցների հասցեին նման հայտարարությունները վտանգավոր են, իսկ կառավարությունը ծանոթացված է եղել հոդվածի տեքստին նախքան դրա հրապարակումը։
New York Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները հաճախացրել են վնասաբեր ծրագրային ապահովման ներդրման փորձերը Ռուսաստանի էներգահամակարգերում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է թերթի պնդումները, հեղինակներին անվանել է «ժողովրդի թշնամիներ» եւ նշել, որ նման «ոչ ստույգ պատմության» հրապարակումը «փաստորեն երբեմնի մեծ թերթի պետական դավաճանություն է»:
«Մամուլին դավաճանության մեջ մեղադրելը վտանգավոր է: Մենք հոդվածը նկարագրել ենք կառավարությանը նախքան հրապարակումը»,- ասված է Twitter-ում թերթի հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին