Սի Ցզինպինը պետական այցով կուղևորվի ԿԺԴՀ. «Սինհուա»
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հունիսի 20-21-ին պետական այցով կգտնվի ԿԺԴՀ-ում: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
«Սի Ցզինպինը պետական այցով Փհենյան կայցելի ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերով»,-գործակալությունը մեջբերում է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի պաշտոնական ներկայացուցիչ Հու Չժաոմինի խոսքը:
Այդ բաժնի ղեկավար Սուն Տաոյի խոսքով՝ այցը նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակին եւ «հսկայական նշանակություն կունենա փոխադարձ կապերի հետագա զարգացման համար»:
Նա նաեւ հիշեցրել է, որ Պեկինը վերջին 14 տարվա ընթացքում առաջին անգամ է պետության ղեկավարի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկում Փհենյան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: