Բաժիններ՝

Ղրղզստանի խորհրդարանը մեղադրանքներ առաջադրեց երկրի նախկին նախագահ Աթամբաևի նկատմամբ

Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 17-ին մեղադրանքներ են առաջադրել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի դեմ, որոնք կարող են հանգեցնել պետության նախկին ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելուն: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության օրենսդիր մարմնի աշխատակազմում:

«Նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու հատուկ ստեղծված խորհրդարանական հանձնաժողովը Աթամբաեւին մեղադրանքներ է առաջադրել ինը կետով»,-հայտարարել է աշխատակազմի աշխատակիցը: Նրա խոսքով՝ հանձնաժողովը գտնում է, որ պետության նախկին ղեկավարը մեղսակից է Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամների պարգեւազենք տալուն, ինչպես նաեւ տուն կառուցելու համար Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում ապօրինաբար հողամաս ձեռք բերելուն:

Հանձնաժողովի տվյալներով՝ Աթամբաեւն առնչություն ունի բանտարկությունից քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի անօրինական ազատման, Իսիկ-Կուլի եւ Չույսկի մարզերում հողի հակաօրինական վերապրոֆիլավորման, Բիշքեկի ջերմաԷլեկտրակենտրոնի արդիականացման ընթացքում կոռուպցիայի եւ դրա համար քարածխի անօրինական մատակարարումների հետ:

Երկրի օրենսդրությանը համապատասխան, հանձնաժողովը նախկին նախագահի գործունեության հետաքննության գծով աշխատանքի արդյունքները պետք Է ուղարկի Գլխավոր դատախազություն, որն իրավասու է մերժել դրանք կամ թույլատրել Աթամբաեւին ենթարկելու քրեական պատասխանատվության:

Այդ դեպքում նա կզրկվի իմունիտետից, եթե դրա օգտին քվեարկեն 120 պատգամավորներից առնվազն 80-ը: Խորհրդարանականնները պարտավոր են ընթացակարգն ավարտել եռամսյա ժամկետում, հակառակ դեպքում նրանց կողմից առաջադրված մեղադրանքը համարվում է մերժված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս