ՆԱՏՕ-ի արևելյան թևում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարությունը կտեղավորեն Լեհաստանում
ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարությունը կտեղավորեն Լեհաստանում: Այդ մասին հայտարարել է եվրոպական երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը Polskie Radio-ի եթերում:
«Մենք համաձայնության եկանք ԱՄՆ-ի զորքերի դիվիզիոնի հրամանատարության ներկայության շուրջը: Դա կլինի այն հրամանատարությունը, որին կենթարկվեն ամերիկյան զորքերը ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում»,- ասել է Բլաշչակը:
Նա նշել է, որ հանրապետությունում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայման վերաբերյալ Լեհաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված համաձայնությունը նախատեսում է վեց կետի ստեղծում, որտեղ կտեղաբաշխվեն ամերիկացի զինծառայողները:
«Համաձայնագրի շրջանակներում մենք համաձայնության եկանք այն բանի շուրջը, որ Լեհաստանում կլինի վեց այդպիսի կետ, որտեղ կգտնվեն ստորաբաժանումները»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: