
Ցուցարարներն ապաշրջափակել են տրանսպորտի երթևեկությունը Հոնկոնգի կենտրոնում

Հոնկոնգ կղզու Ադմիրալտի շրջանում տրանսպորտի երթեւեկությունը նորմալացել է այն բանից հետո, երբ ցուցարարների վերջին խմբերը համաձայնել են ազատել գլխավոր մայրուղիների երթեւեկելի մասի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Քաղաքի կենտրոնում իրադրությունը հանգիստ է, բողոքի ակցիաները դադարեցված են: Այդուամենայնիվ կառավարական համալիրն օրվա ընթացքում փակ կմնա, պետական ծառայողներին կարգադրված է առայժմ չգալ գրասենյակներ: