Մեխիկոյում մետրոկամրջի փլուզման զոհերի թիվը հասել է 25-ի
Մեքսիկայի մայրաքաղաքում մետրոկամրջի հենամեջի փլուզման զոհերի թիվը հասել է 25-ի: Մայիսի 4-ի ուշ երեկոյան նրանց անունները Twitter-ում հրապարակել է մեգապոլիսի դատախազությունը:
Ավելի վաղ հայտնել էին 24 զոհվածների մասին: «Մեխիկոյի դատախազությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի մետրոպոլիտենի 12-րդ գծում ցավալի իրադարձությունների ընթացքում բոլոր զոհվածների մարմինները ճանաչվել են եւ հանձնվել հարազատներին»,- ասված է հաղորդագրության մեջ: Զոհերի թվում է մի 13-ամյա երեխա:
Մեխիկոյի հարավում «Օլիվոս» կայարանի շրջանում մետրոկամրջի հենմեջը մայիսի 3-ի ուշ երեկոյան փլվել Է՝ դրանով անցնող շարժակազմի հետ մեկտեղ: Երկու վագոններն ընկել են շուրջ 10 մետր բարձրությունից: Ողբերգության կապակցությամբ երկրում հայտարարվել է եռօրյա ազգային սուգ: Գիծը, որտեղ տեղի Է ունեցել աղետը, անորոշ ժամկետով շահագործումից հանվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



