
Լուկաշենկոն 80 նախկին զինծառայողների և ուժային կառույցների աշխատակիցների զրկել է կոչումներից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որով 80 նախկին զինծառայողների և ուժային կառույցների աշխատակիցների զրկել է զինվորական ու հատուկ կոչումներից՝ «զրպարտչական» գործողությունների պատճառով: Այդ մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության մեջ ընդգծվում է, որ ուժային կառույցների զինծառայողներն ու աշխատակիցները, այդ թվում պահեստայինները և թոշակառուները, կարող են զրկվել ռազմական կոչումներից երկրի ղեկավարի որոշմամբ:
«Երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակի սրման ընթացքում`այն ապակայունացնելու համար, առանձին զինծառայողներ և աշխատողներ հասարակության մեջ բողոքի տրամադրություններ էին բորբոքում, կազմակերպում և մասնակցում էին չթույլատրված իրադարձությունների, համացանցում տեղադրում էին ծայրահեղական նյութեր, արմատական գործողությունների կոչ անում, հրապարակում անձնական պետական պաշտոնյաների, լրագրողների, իրավապահ մարմինների աշխատակիցների տվյալները, մեղադրանքներ, վիրավորանքներ և սպառնալիքներ նրանց հասցեին»,- ասված է հաղորդագրության մեջ: