Բաժիններ՝

Պաղեստինի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Պուտինին նամակ է բերել Աբասից

Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքին Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Պաղեստինի ղեկավարությունից նամակ է բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Բացելով բանակցությունները Լավրովի հետ՝ ալ Մալիքին հաղորդել է, որ «Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից նամակ է բերել, որը հղված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»:

Նրա խոսքով՝ Աբասը շնորհակալություն է հայտնում Պուտինին պատվաստման հարցում օգնելու համար, արծարծում է մերձավորարեւելյան տարածաշրջանում փոխադարձ շահերին վերաբերող թեմաներ եւ, մասնավորապես, իրադրությունը Պաղեստինում ու Իսրայելում:

«Առաջներում ամենամյա հանդիպումներ են անցկացվել մեր նախագահների միջեւ, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ցավոք, այժմ դա հնարավոր չէ: Ուստի այլքընտրանք են հանդիսանում նման հանդիպումները»,-հավելել է պաղեստինցի դիվանագետը: Նա անհրաժեշտ է համարում «այդ ավանդութի պահպանումը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31