Բաժիններ՝

Աֆղանստանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 34-ի

Աֆղանստանի մի շարք նահանգներում առնվազն 34 մարդ է զոհվել տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանոքով: Մայիսի 5-ին այդ մաիսն հայտնել է 1TV հեռուստաալքիքը՝ վկայակոչելով իշխանություններին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ դժբախտ դեպքեր են արձանագրվել Հերաթի, Բադախշանի, Գորի, Բաղլանի, Դայքունդիի եւ Բամիանի նահանգներում: Ինչպես նշել են տեղի իշխանությունները, տարերքի մոլեգնության ընթացքում չորս մարդ վնասվածքներ է ստացել, եւս 14-ն՝ անհայտ կորել: Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն չեն հայտում:

Մայիսի 4-ին TOLOnews հեռուստաալքը տեղեկացրել էր 14 զոհերի մասին Հերաթի նահանգում: Ադրասքանի շրջանում զոհերի թվում եղել է չորս երեխա: Վնաս է հասցվել գյուղատնտեսական հանդակներին, սատկել են տասնյակներով խոշոր եղջյուրավոր անասուններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս