Բաժիններ՝

Լավրովը պատմել է մերձավորարևելյան կարգավորմանը նվիրված հանդիպման նախապատրաստման մասին

Մոսկվան հուսով է, որ ոչ ոք չի ձգձգի մերձավորարեւելյան կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողով կազմակերպելու աշխատանքը, երկրի իրադրությունը պահանջում է արագ եւ պատասխանատու որոշումներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ինչ վերաբերում է խորհրդաժողովին, ապա դա մեր վաղեմի նախաձեռնությունն է: Բայց այժմ դա արդեն Մահմուդ Աբասի նախաձեռնությունն է, որին մենք աջակցում ենք եւ որի մշակմանը նվիրված կլինի եւ պետք է նվիրված լինի հատուկ գործընթաց՝ քառյակի շրջանակներում: Մենք դրանով զբաղվում ենք»,-ասել է ռուսաստանցի նախարարը՝ հանդես գալով պաղեստինցի իր պաշտոնակից Ռիյադ ալ-Մալիքիի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ նախաձեռնությունը հանգամանալի նախապատրաստման կարիք ունի: «Կարծում եմ, որ քառյակի գծով եւ Արաբական պետությունների լիգայի հետ քառյակի փոխգործակցության շրջանակներում նման նախապատրաստում իրականացնելը միանգամայն իրատեսական է: Հուսանք, որ ոչ ոք պատրվակներ չի օգտագործի այդ աշխատանքը ձգձգելու համար, որովհետեւ երկրի իրադրությունը պահանջում է արագ եւ պատասխանատու որոշումներ»,-ասել է Լավրովը:

Նա նշել է, որ նախաձեռնությունը ներկայացված է այն գտնվում է քննարկման փուլում, իսկ «քննարկումների փուլը ենթադրում է այն անձանց համոզմունքների անհրաժեշտություն, ովքեր ինչ-որ կասկածներ ունեն»: «Մենք դրանով զբաղվում ենք եւ կշարունակենք զբաղվել: Հուսով եմ, որ շատ ժամանակ չի պահանջվի»,-հավելել է նա: «Թեեւ պաղեստինա-իսրայելական գործերում ամեն բան եղել է, բայց, դասեր քաղելով անցյալից, կջանանք ընդհատումներ թույլ չտալ»,-ընդգծել է Լավրովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս