Չեխիայում նավթավերամշակման գործարանը տարահանել են չպայթած ավիառումբի պատճառով
Մայիսի 5-ին Չեխիայի հյուսիսում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ավիառումը պատճառ է դարձել Լիտվինով քաղաքում Unipetrol ընկերության նավթավերամշակման գործարանի աշխատակիցների տարահանման: Այդ մասին լրագրողներին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Լյուդմիլա Սվետլակովան։
«Մենք հաղորդում ստացանք, որ Unipetrol ընկերության գործարանի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ գտնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ավիառումբ,- նշել է նա:- Գտածոյի վայր են ժամանել սակրավորները: Կատարվել է գործարանի աշխատակիցների տարահանում»: Սակրավորները, նրա խոսքով՝ պատրաստ են վնասազերծելու ավառումբը: Պայթյունի ուղղակի վտանգ գոյություն չունի: Ուստի գործարանի արտադրամասերում մնացել են ծառայությունների աշխատակիցներ, ովքեր ապահովում են արտադրության անընդհատ ցիկլը: Երթեւեկության համար ժամանակավորապես փակված է ավտոտրանսպորտի ճանապարհը, որն անցնում է ձեռնարկության տարածքի այն մասի անմիջական մերձակայքով, որտեղ ի հայտ էեկել վտանգավոր գտածոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



