Բաժիններ՝

Թրամփը գործարկել է սեփական առցանց հարթակը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 4-ին գործարկել է սեփական “From the Desk of Donald J. Trump” («Դոնալդ Թրամփի աշխատանքային սեղանից») առցանց հարթակը՝ իր կողմնակիցների հետ շփվելու համար: Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը:

Հարթակը Թրափին թույլ կտա հրապարակել գրառումներ, նկարներ եւ տեսանյութեր, բայց այն չունի այն գործառույթը, որն օգտատերերին թույլ տա մեկնաբանություններ թողնել նախկին նախագահի գրառումներին:

«Դա պարզապես միակողմանի կապ է»,- աղբյուրներից մեկն ասել է Fox News-ին տված հարցազրույցում:

Պորտալն ստեղծվում է Campaign Nucleus հարթակի վրա, որն օգնում է քաղաքական գործիչներին իրենց լսարանի հետ շփվել առանց միջնորդների: Ավելի վաղ Թրափի շրջապատում հաղորդել են, որ նա կարող է գործարկել միայն սոցցանցը, որտեղ նրա կողմնակիցները կկարողանան առանց խոչընդոտի հաղորդակցվել: Հարթակի ստեղծման ծանուցումը հայտնվել էր դեռ մարտին:

Սպիտակ տան նախկին ղեկավարն այդ որոշմանն էր գնացել այն բանից հետո, երբ 2021 թվականի սկզբին Facebookում, Twitter-ում, Instagram-ում, YouTube-ում եւ Snapchat-ում արգելափակեցին նրա օգտահաշիվները Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31