Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Արեւելյան Երուսաղեմի իրադրության պատճառով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտունիու Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում «շարունակվող բռնության» պատճառով և Իսրայելի իշխանություններին կոչ է արել դադարեցնելու պաղեստինցիների վտարումը մի շարք շրջաններից: Այդ մասին ասված է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի՝ մայիսի 9-ին հրապարակված հայտարարության մեջ:

«(ՄԱԿ-ի) գլխավոր քարտուղարը խորին մտահոգություն է հայտնում օկուպացված Արևելյան Երուսաղեմում շարունակվող բռնության, ինչպես նաև տներից պաղեստինցի ընտանիքների հնարավոր վտարման առիթով Շեյխ Ջարայի և  Սիլվանի շրջաններում: Նա համառորեն Իսրայելին կոչ է անում դադարցնելու շենքերի քադնումը և բնակչների վտարումը՝ միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրվունքների հարցերով միջազգային իրավրունքի շրջանակներում իր պարտավորություններին համապատասխան»,- հայտարարել է Դյուժարիկը:

Գուտերիշը նաև հավաստել է իր հանձանառությունն աջակցելու պաղեսինցիներին և Իսրայելի քաղաքացիներին հակամարտության կարգավորման հարցում՝ միջազգային իավունքի նորմաներին, երկկողմ համաձայնագրերին և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան: Իսրայելի իշխանությունները պետք է դրսևորեն առավելագույն զսպվածություն և հարգեն խաղաղ ժողովների ազատության իրավունքը: Բոլոր ղեկավարները պարտավոր են գործելու ծայրահեղականների դեմ ե բացահայտորեն հանդես գալու բռնության և սադրանքի ցանկացած ակտերի դեմ:

Գլխավոր քարտուղարը համառորեն կոչ է անում պահպանելու և հարգելու սրբազան վայրերի ստատուս քվոն»,- հավելել է Դյուժարիկը: Մայիսի 9-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 10-ին կանցկացնի նիստ, որտեղ կքննարկի Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների և իսրայելացի ոստիկանների միջև ընդհարումների շուրջն առաջացած իրավիճակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս