Բաժիններ՝

Իսրայելի նոր նախագահի ընտրությունները նշանակված են հունիսի 2-ին

Իսրայելի նոր նախագահի ընտրութունները տեղի կունենան հունիսի 2-ին Կնեսետում (երկրի խորհրդարան): Մայիսի 10-ին այդ մասին հայտնել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։

«Կնեսետի խոսնակ Յարիվ Լևինը որոշել է, որ Իսրայելի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի ունենան հունիսի 2-ի չորեքշաբթի օրը: Նախագահական ընտրությունները տեղի կունենան Կնեսետի պլենումում գաղտնի քվեարկության միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ: «Որպես թեկնածու ընտրություններին մասնակցության դիմումներիը հնարարավոր է տալ մինչև մայիսի 19-ը»,- հավելել են մամուլի ծառայությունում: Նախագահի թեկնածուին կարող է առաջադրել սոսկ առնվազն 10 գործող խորհրդարանականներից բաղկացած խումբը: Պետության ղեկավարն ընտրվում է Կնեսետում գաղտնի քվեարկությամբ, հաղթանակի համար հավակնորդը պետք է ստանա ձայների պարզ մեծամասնությունը:

Խորհրդարանում կա ընդամենը 120 պատգամավոր: Գործող նախագահ Ռեուվեն Ռիվլինի լիազորությունների ժամկետը լրանում է հուլիսի 9-ին: Ըստ օրենքի նրա հաջորդի ընտրությունները պետք է անցկացվեն մինչև այդ օրը 30 օրից ոչ ուշ: Իսրայելում սահմանված է նախագահի լիազորությունների յոթնամյա ժամկետ, պետության ղեկավարի պաշտոնը չի կարելի զբաղեցնել երկու անգամ: Նախագահին պաշտոնից հեռացնել կարող է միայն խորհրդարանը, եթե պաշտոնզրկման համար քվեարկի պատգամավորների երեք քառորդը: Իսրայելի նախագահն օրենքով Կնեսետի պատգամավորներից մեկին հաձնարարում է կազմել կառավարություն խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ինչպես նաև կատարում է ներկայացուցչական պարտականություններ, ստորագրում է ընդունված օրենեքները և ունի ներման իրավունք: Օրենքի համաձայն՝ նա գտնվում է քաղաքականությունից դուրս և ներկայացնում է երկրի բոլոր քաղաքացիներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս