Ամերիկյան ֆրեգատը 13 տարվա ընթացքում առաջին անգամ մտել է Օդեսայի նավահանգիստ
Առափնյա պահպանության USCGC Hamilton ամերիկյան ֆրեգատը մտել է Օդեսայի նավահանգիստ: Այդ մասին գրում է «Դումսկայա» տեղական հրատարակությունը:
Նախօրյակին ուկրաինացի սահմանապահները ԱՄՆ-ի առափնյա պահպանության հետ վարժանքներ են անցկացրել Սև ծովում:
Հաղորդվում է, որ տեղական ժամանակով 08:30-ին այն կառանվել է Օդեսայի Ծովային կայարանի 15-րդ նավակառանում: Hamilton ամերիկյան նավը Սև ծով էր մտել ապրիլի 27-ին:
Այդ ժամանակաշրջանում նա վարժանքներ է անցկացրել Վրաստանի առափնյա պահպանության հետ: Ռուսաստանի ԱԳ նախարարությունում նշել են, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս երկրները շարունակում են սադրիչ գործունեությունը Սև ծովի ջրատարածքում և ձգտում են մեծացնել ներկայությունը Ռուսաստանի սահմանների մոտ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: