Բաժիններ՝

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 157,6 միլիոնից

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 157 մլն 628 հազար 526 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 286 հազար 444-ից: Ապաքինվել է ավելի քան 135 միլիոն 108 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 33 մլն 418 հազար 826 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 594 հազար 911 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 21 մլն 892 հազար 676-ի, մահերինը՝ 238 հազար 270-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 15 միլիոն 87 հազար 360 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 419 հազար 393 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիան առանձնանում է վարակի 5 մլն 747 հազար 214 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում մահացել է 106 հազար 101 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Թուրքիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 998 հազար 89, մահերինը՝ 42 հազար 465: Տասնյակում են նաև Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 2 մլն 640 հազար 670 վարակվածության ընդհանուր, 74 հազար 524 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 320 հազար 830-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 4 հազար 263 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը 96-րդ տեղում է: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 746 է, որից ապաքինվել է 85 հազար 810-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 222-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս