Ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների

Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գներն աճում են 11-րդ ամիսն անընդմեջ, առաջին հերթին բարձրացել է շաքարի արժեքը: Ինչպես մայիսի 6-ին հայտնել է Միավորված ազգերի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, ապրլին կազմել է 120,9 կետ, ինչը 1,7 տոկոսով ավելի է, քան մարտին, եւ 30,8 տոկոսով բարձր 2020 թվականի ցուցանիշից։

Ինչպես նշել են ՖԱՕ-ում, ինդեքսի մեծությունը «հասել է ամենաբարձր մակարդակին 2014 թվականի մայիսից ի վեր, սակայն անվանական արտահայտությամբ այն տակավին 12 տոկոսով ցածր է իր պատմական առավելագույնից, որին հասել էր 2011 թվականի փետրվարին»:

Շաքարի գների ինդեքսն անցյալ ամսվա համեմատութձյամբ աճել է 3,9 տոկոսով՝ Բրազիլիայում բերքահավաքի ուշացումների եւ Ֆրանսիայում ցրտահարություններից վնասի պատճառով: Կազմակերպությունում նշել են, որ ինդեքսը հասել է մակարդակների, որոնք գրեթե 60 տոկոսով բարձր են, քան 2020 թվականի ապրիլին: ՖԱՕ-ի ձեթի գների ինդեքսն ապրիլին ավելացել է 1,8 տոկոսով «արմավաձեթի միջազգային գնանշումների աճի պատճառով՝ հիմնական արտահանող երկրներում արտադրության աճի հարաբերականորեն ավելի դանդաղ, քան սպասվում էր աճի ֆոնին: Սոյայի եւ ռապսի ձեթերի գները շարունակել են աճել, մինչդեռ արեւածաղկի ձեթի արժեքն աննշան իջել է: Մսի գների ինդեքսի մեծությունը աճել է 1,7 տոկոսով, հացահատիկինը եւ կաթնամթերքինը՝1,2 տոկոսով: Կազմակերպությունում նաեւ հայտնել են, որ նոր կանխատեսումները մատնանշում են առաջիկա սեզոնում ցորենի եւ եգիպտացորենի համաշխարհային արատադրության աճ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս