Բաժիններ՝

СоrоnаVас չինական պատվաստանյութը հասել է Թուրքմենստան

Մայիսի 9-ին Թուրքմենստան է հասցվել COVID-19-ի դեմ СоrоnаVас պատվաստանյութը, որը մշակվել է չինական “Sinovас” ընկերության կողմից: Այդ մասին հաղորդել է Թուրքմենստանի ORIENT լրատվական գործակալությունը:

Ստացված պատվաստանյութը պահպանվում է Թուրքմենստանի առողջապահության նախարարության և բժշկական արդյունաբերության Պետական սանիտարա-համաճարակաբանական ծառայության հանրային առողջության և սննդի կենտրոնում, ինչպես նաև Աշգաբադի և տարածաշրջանային սանիտարա-համաճարակաբանական ծառայություններում, որտեղ անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել ԱՀԿ-ի և ՅՈւՆԻՍԵՖ-ի հանձնարարականներին համապատասխան դրա պահպանման համար, ասվում է հաղորդագրության մեջ:

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի իրադրության պայմաններում Թուրքմենստանն ավելի վաղ արդեն ստացել էր ռուսաստանյան «Սպուտնիկ V» և “ЕрiWakСоrоnа” պատվաստանյութերը, ինչպես նաև ՉԺՀ-ի արտադրության “BIOwak” պատվաստանյութը: Երկրում սկսվել է այն մարդկանց պատվաստումը, որոնք մտնում են վարակման բարձր ռիսկի խմբի մեջ, հաղորդել է գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 2021 թվականի ապրիլին նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը հաստատել է Սուր վարակիչ հիվանդություններին և արագ հակազդման միջոցառումներին երկրի պատրաստակամության ապահովման պլանը: Այն ընդունվել է «հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման դեմ պայքարի ուղղությամբ գործունեության համալիր կազմակերպման, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության, նրա մասնագիտացված կազմակերպությունների և ԱՀԿ-ի հետ Թուրքմենստանի համագործակցության ընդլայնման նպատակներով»:

Թեև Թուրքմենստանի պաշտոնական իշխանությունները չեն հաստատում COVID-19-ի վարակման դեպքերը, երկրում կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածում թույլ չտալու նպատակներով գործում է դիմակային ռեժիմ, դադարեցվել է արտասահմանյան ավիահաղորդակցությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս